ՀՅԴ առաջարկում է 2018-ից առաջ տեղի ունեցած ըտրակաշառքի դեպքերը չքննել

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Արծվիկ Մինասյանի երկաթյա տրամաբանությունը ))
ՀՅԴ-ն փորձում է ծածկադմփոց անել բացահայտ հանցագործությանը դեպքերը։
Դատարանի դիմաց լրագրողներին հարցազրույց տվող Արծվիկ Մինասյանը նախ փաստեց, որ Հայաստանում մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղել են ընտրակաշառքի դեպքեր, ընդ որում նույն բանի մասին են վկայում 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ Արմեն Ռուսատամյանի արած հայտարարությունները:

Ապա, Արծվիկ Մինասյանը` պատճառաբանելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այլևս կանխված է ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը, հայտարարում է, որ իմաստ չունի անդրադառնալ, թե ինչ է տեղի ունեցել 2018-ից առաջ: Մի դիտարկում, որը զուրկ է տրամաբանությունից։

Այսինքն, փաստացի ՀՅԴ-ն առաջարկում է չդատել մարդկանց մինչև 2018 թվականը կատարած հանցագործությունների համար: Նույն տրամաբանությամբ կարելի էր 2017-ին Հանրապետության հրապարակում տասնյակ անձանց կախաղան հանել և այսօր պատասխանատվություն չկրել դրա համար։

Ապա Արծվիկ Մինասյանը նշում է, թե միայն Ծառուկյանի՝ ընտրակաշառքի գործով է հարուցված քրեական գործ, այն ինչ 2019 թվականին «Զիբիլիքսի» հայտնի գործով 11 մեղադրյալները դատապարտվեցին։ Փաստացի ՀՅԴ-ն այսօր զբաղված է Ծառուկյանի անձի պաշտպանությամբ՝ անտեսելով օրենքի պահանջով Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն ու դրանց օրինական հիմքերը:

Իրականում զարմանալի ոչինչ չկա, որովհետև նույն ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանում իշխանությունը զավթած և երկիրը թալանած հանցավոր իշխանությունների կցորդը։

Արծվիկ Մինասյանի երկաթյա տրամաբանությունը ))ՀՅԴ-ն փորձում է ծածկադմփոց անել բացահայտ հանցագործությանը դեպքերը։ Դատարանի դիմաց լրագրողներին հարցազրույց տվող Արծվիկ Մինասյանը նախ փաստեց, որ Հայաստանում մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղել են ընտրակաշառքի դեպքեր, ընդ որում նույն բանի մասին են վկայում 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ Արմեն Ռուսատամյանի արած հայտարարությունները:Ապա, Արծվիկ Մինասյանը` պատճառաբանելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այլևս կանխված է ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը, հայտարարում է, որ իմաստ չունի անդրադառնալ, թե ինչ է տեղի ունեցել 2018-ից առաջ: Մի դիտարկում, որը զուրկ է տրամաբանությունից։Այսինքն, փաստացի ՀՅԴ-ն առաջարկում է չդատել մարդկանց մինչև 2018 թվականը կատարած հանցագործությունների համար: Նույն տրամաբանությամբ կարելի էր 2017-ին Հանրապետության հրապարակում տասնյակ անձանց կախաղան հանել և այսօր պատասխանատվություն չկրել դրա համար։Ապա Արծվիկ Մինասյանը նշում է, թե միայն Ծառուկյանի՝ ընտրակաշառքի գործով է հարուցված քրեական գործ, այն ինչ 2019 թվականին «Զիբիլիքսի» հայտնի գործով 11 մեղադրյալները դատապարտվեցին։Փաստացի ՀՅԴ-ն այսօր զբաղված է Ծառուկյանի անձի պաշտպանությամբ՝ անտեսելով օրենքի պահանջով Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն ու դրանց օրինական հիմքերը: Իրականում զարմանալի ոչինչ չկա, որովհետև նույն ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանում իշխանությունը զավթած և երկիրը թալանած հանցավոր իշխանությունների կցորդը։

Posted by Taron Chakhoyan on Friday, 25 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ