«Բոլորը պատասխան են տալու…». Ոստիկանապետը Սեւանի, Գավառի եւ Մարտունու պետերին ծեծի ենթարկելու մասին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միջադեպի արդյունքում Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել: Գավառի ոստիկանապետին տեղափոխել են Երեւան: Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը եւ 10-ից ոստիկաններ: Վերլուծելով իրավիճակը Գեղարքունիքի մարզի ոստիկանության 3 բաժնի պետեր Սեւանի բաժնի պետ . Սարիբեկ Առուստամյանը ,Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյան եւ Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը ծեծի են ենթարկվել :

Կատարավածի մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ քնչական կոմիտեն նշելով, որ 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ: Ըստ էության հասարակությունը դաս չքաղեց ամիսներ առաջ Գավառի աղմկահարույց միջադեպից հետո, իսկ ահա մարզային ոստիկանապետի փոփոխությունն անգամ իրավիճակը չի կարգավորում: Մեզ հետ զրույցում, սակայն, նորանաշանակ ոստիկանապետը վստահեցնում է՝ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ:

Արդյոք քրեական գործ հարուցելով քաղաքացիների կալանավորելով հնարավոր է մարզում իրավիճակ հսկել , արդյոք այս հանգամանքը ավելի չի սրի իրավիճակը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված  ArmLur.am-ի  տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ