Երվանդ Խունդկարյանը չընտրվեց․ ՍԴ նախագահի պաշտոնը դարձյալ թափուր մնաց

ՍԴ դատարանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ:

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ կողմ ձայներ չի ստացել։

Հետևաբար, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքին և Սահմանադրական դատաարանի աշխատակարգին համապատասխան սահմանված ժամկետներում կկազմակերպվեն և կանցկացվեն Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրություններ։

Բնականաբար կլինի նոր առաջադրում կամ առաջադրումներ»,- ասաց Շաթիրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ