Տաթեւ գնացած զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել են

Սահմանափակումների վերացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, չեն պահպանում համաճարակային կանոնները: Այսօր ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Այս ամենի պատճառով ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: «Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին»,- հիշեցրեց պատասխանատուն:

Համաճարակաբանության բաժնի պետը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ