Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը

Օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողների հերթական զորախումբը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխգնդապետ Թադևոսյանի ղեկավարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և կարգապահություն, արժանացել հրամանատարության խրախուսանքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ