Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի եւ նրա տիկնոջ՝ Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզից հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների եւ կանանց հետ:
Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունից։
Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների եւ ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երեւանից ստացած տպավորությունները:
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաեւ «Ձմեռային այգի» եւ իրենց երեկոն անցկացրել սահադաշտում: