Միջադեպ` Ծառուկյանի աջակցի և ոստիկանի միջև

Ինչպես արդեն հաղորդել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Դատարանն ընդմիջման է գնացել, քանի որ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները դատավորին ինքաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Դատարանի դահլիճի մոտ են հավաքվել Ծառուկյանի կուսակիցներն ու համակիրները: Կենտրոնացած են նաև ոստիկանական ուժեր:  SHANTNEWS. am-ի հաղորդմամբ՝ դատարանի բակում հավաքված Ծառուկյանի աջակիցներից մեկի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել, որից հետո քաղաքացիներն են բերման ենթարկվել: Քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի պահանջներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ