Առավոտից Բաթումում հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է

Բաթումում առավոտից դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Դադարել է աշխատել 120 ավտոբուս և 600 միկրոավտոբուս, հայտնում է 1tv.ge-ն։
«Ըստ նոր կանոնակարգի, դադարեցնում ենք աշխատանքը: 120 ավտոբուս այլևս չի աշխատում: Դա կշարունակվի, մինչև համակարգող խորհուրդը չկայացնի համապատասխան որոշում: Վարորդներն այս ընթացքում, ինչպես դա տեղի ունեցավ գարնան սահմանափակումների ժամանակ, կստանան իրենց փոխհատուցումը»,- հայտարարել է Բաթումի ավտոտրանսպորտի տնօրեն Բադրի Փարտենաձեն:

Վաղվանից Բաթումում սահմանափակվում է նաև միջքաղաքային ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ՝ 27-րդ պացիենտը։ Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 265 նոր դեպքերից 165-ը կապված է Աջարիայի, 43-ը՝ Թբիլիսիի, իսկ 22-ը՝ Իմերեթիի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ