Գագիկ Ծառուկյանը դատարանում է․ քննության է դրված նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում այս րոպեներին սկսվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու գործով դատական նիստը: Սեպտեմբերի 23-ին այն չէր կայացել, քանի որ դատարան չէին ներկայացել ո՛չ պաշտպաները, ո՛չ էլ մեղադրյալը: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ Ծառուկյանն այսօր ներկայացել է դատական նիստին։

Հիշեցնենք՝  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել էր  Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել՝ նոր քննության։ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ