ԹԵՍՏ․Կկարողանա՞ք ճիշտ նշել այս բառերի հականիշները

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։ Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն:

Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։

Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ։ Ձևով տարբեր, իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ: Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին։ Իբրև ոճական հնարանք հականիշներն օգտագործվում են հակաթեզներում, որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •