Քուրս մահացելա, դիակը տունը, չեմ գնում, ժողովրդի հետ եմ …

Վալերիյ Օսիպյանը տեղյակ է, թե ինչ է կատարվում օդանավակայան տանող ճանապարհին: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը:

«Տեղյակ է և հորդորում է, որ ճանապարհը բացեն»,- ասաց Աղասի Կիրակոսյանը՝ նշելով, որ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որ մարդիկ բացեն ճանապարհը: Նա նշեց, որ ցույցին մասնակցող պատգամավոր Հայկի հետ էլ քննարկել են հարցը, թե ինչպես համոզեն բացել ճանապարհը:

Ցուցարարների մոտ է եկել «Իմ քայլը» դաշինքի ևս մեկ պատգամավոր՝ Վիկտոր Ենգիբարյանը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ցանկանում են Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորի նկատմամբ հայտնել անվստահություն:

Ենգիբարյանն ասաց, որ իրենք ներկա չեն որպես գործող պատգամավորներ, քանի որ լիազորություններն ուժի մեջ չեն մտել: Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ օրենսդիր իշխանությունը չի միջամտում դատական իշխանությանը:

Ի վերջո ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել այսօրվա ցույցն ու հանդիպել երկուշաբթի և բողոքի ակցիա կազմակերպել Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում: Նրանք բացեցին օդանավակայան տանող ճանապարհը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ