Երևանում մեքենան գլխիվայր շրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու Բենիկ Արզումանյանը:Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ