«ԲՀԿ-ն առաջարկում է հետևել Բելառուսի օրինակին, տղեք, կամ դուք մտավոր թերզարգացած եք, կամ միտումնավոր երկիրը տանում եք կործանման…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վերջին օրերին Ծառուկյանի կողմից անընդհատ հնչում է պետական պարտքը ավելացնելու հաշվին ժողովրդի 1000, 2000, 3000, 4000 դոլար փող բաժանել:

Երեկ Հ1-ի եթերում տված հարցազրույցի ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը փորձեց պարզաբանել, թե ինչ է առաջարկում ԲՀԿ-ն: Իսկ հարցին, թե որտեղից և ինչքան պետք է պետությունը վերցնի այդ պարտքը, Մելքումյանը մատնանշեց Բելառուսի օրինակը, թե ինչպես Լուկաշենկոն 1,5մլրդ դոլար պարտք վերցրեց ՌԴ-ից և առաջարկեց անել նույնը։

Այո … ծանր դեպք է, եթե ԲՀԿ-ում չեն հասկացել և չեն գիտակցում, թե ինչի դիմաց ՌԴ-ի կողմից Բելառուսին տրվեց 1.5մլրդ դոլարը:

Իսկ եթե գիտակցում են և գիտակցելով են առաջարկում գնալ նույն քայլին, ապա ավելի վատ …

Տղեք, կամ դուք մտավոր թերզարգացած եք, կամ միտումնավոր երկիրը տանում եք կործանման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ