«Ղազագիր գրողների ու օտարերկրյա գործակալի հետ հանրահավաքի գնացող ՀՅԴ-ն «ՊԼԵՆՏՈՒԶ»-ից ներքև իջեցրեց իր վարկանիշը…». Տարոն Չախոյան

«ՀՅԴ-ն «ՊԼԵՆՏՈՒԶ»-ից ներքև իջեցրեց իր վարկանիշը…»,-այս մասին իր ֆեյսբուքյն էջում նոր գրառում է կատարել Տարոն Չախոյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Անկախ նրանից, թե ՀՅԴ-ի մասին ինչ խոսակցություններ են շրջանառվում, այդ քաղաքական միավորման մասին շատ ավելի լավ կարծիք ունեի, ավելի լուրջ էի վերաբերվում քան ԲՀԿ-ին ու օտարերկրյա գործակալի ստեղծած «Հայրենիք» կուսակցությանը։

Պետք է խոստովանեմ, որ ղազագիր գրողների ու օտարերկրյա բացահայտված գործակալի հետ հանրահավաքի գնացող ՀՅԴ-ն «ՊԼԵՆՏՈՒԶ»-ից ներքև իջեցրեց իր առանց այն էլ վարկաբեկված վարկանիշը։
Տղեք, էլ մարդ չգտա՞ք հետը հանրահավաք անելու։

Նման որոշում կայացնելուց առաջ ինչո՞վ եք գայթակղվել, Վանեցյանի գործակալ լինելո՞վ, Ծառուկյանի հարկերը չմուծելո՞վ, եկեղեցու բակում շնանալո՞վ, թե՞ ղազագրերում հիշատակված սրբությունների հասցեին արված հայհոյանքներով …

Ցավում եմ, որ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը չունեցավ իրեն արժանի քաղաքական ժառանգներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ