Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում

Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը:

Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանն օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հեռաքրքրությունը մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը:

Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով:

🇦🇲🏛️Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում📍ՀՀ կրթության, գիտության,…

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Wednesday, 23 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ