«Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել մինչև Հայաստանում սահմանադրականությունը վերականգնվի: Չեմ կարող ասել, թե երբ կհասնեմ հաջողության և որ օրը կլինի դա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուն շատերն էին սպասում, ինչո՞ւ ինքը հրաժարական չտվեց, Հրայր Թովմասյանն ասաց. «Ինձ համար ոչ թե կարևոր է՝ ինձ դրսից ինչ-որ մեկը քննադատում է, այլ ինձ համար շատ կարևոր է՝ այդ գործառույթն արդյունավե՞տ եմ իրականացնում, թե ոչ։
Ես մի քանի անգամ հայտարարել եմ՝ սիրելի գործընկերներ, որ օրը ձեզանից 5-ը կգա իմ սենյակ և կասի՝ պարոն Թովմասյան, գիտեք, ձեզ շատ ենք սիրում, բայց մենք չենք ուզում, որ դուք մեր նախագահը լինեք, ես հրաժարական կտամ»։