Միքայել Մինասյանի գործերի կառավարիչը եւս կալանավորվել է

Դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն: Միքայել Մինասյանի գործերի կառավարիչը եւս կալանավորվել է: Այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Միքայել Մինասյանի քրեական գործին առնչվող մյուս հանգամանքները նախաքննության գաղտնիք են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։

ՊԵԿ բացահայտումների արդյունքում դատարանը հերթական անգամ որոշում է կայացրել Միքայել Մինասյանին կալանավորելու մասին։ Մեղադրանքը լրացվել էր՝ կապված Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության բաժնետեր լինելու և եկամուտը չհայտարարագրելու հետ:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ մեղադրանքի մասին հանգամանքները հանդիսանում են նախաքննության գաղտնիք, և դրանք ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում:

«Դատարանը որոշում է կայացրել բավարարել քննիչի միջնորդությունը՝ գնահատելով այն և դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ կասկածի հիմքերը: Ավելին՝ դատարանը նույն քրեական գործով որոշում է կայացրել բավարարել քննիչի նաև մեկ այլ միջնորդություն՝ Միքայել Մինասյանի գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- տեղեկացրեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ