Հայտնի է`ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի՝ արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը կստանա Գոռ Երանյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը պատգամավորական մանդատը վար դրեց այսօր:

Նա կտեղափոխվի գործադիր՝ զբաղեցնելու ԱԻՆ փոխնախարարի պաշտոնը:

Արմեն Փամբուխչյանը  2017 թվականին նշանակվել է «Անելիք բանկ»-ի խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար։ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ