Շաթիրյանը հայտնեց ՍԴ դատավորի թեկնածուի անունը

«Դատավորի կողմից առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց, հիմա, ըստ էության, թեկնածուն մեկն է՝ ինքնառաջադրվածը: Ինքնառաջադրված թեկնածուն ծրագրային ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը:

Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղել է իրենց հարցը թեկնածուին, այլ հարցադրումներ ևս կան, ըստ այդմ՝ ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց»,- ՍԴ աշխատակարգային նիստից հետո տեղեկացրել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Աշխատակարգային նիստը կշարունակվի վաղն առավոտյան:

Նրա խոսքից հայտնի դարձավ, որ դատավորի կողմից առաջադրված թեկնածուն եղել է Աշոտ Խաչատրյանը, որին առաջադրել է Հրայր Թովմասյանը: Իսկ ինքնառաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:

ՍԴ դատավորները, բացի ՍԴ նախագահից, ընտրելու են նաև ՍԴ փոխնախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ