ԹԵՍՏ. Գիտե՞ք ինչպես ճիշտ գրել

Աշխարհաբարը կամ նոր հայերենը գործածվել է 17-րդ դարից և վերջնականապես ձևավորվել 19-րդ դարում: Այսօր աշխարհաբարը համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման հիմնական միջոցը։

Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ գրող և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է։Արդի հայերենը՝ աշխարհաբարը, հանրությանն է ներկայանում երկու ճյուղով՝ Արևմտահայերեն և Արևելահայերեն:

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։

Ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի. բնիկ հայերեն բառեր և փոխառյալ բառեր։Բնիկ հայերեն բառերը (930) կազմում են հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •