Ինտելեկտուալ թեստ, որը շատ քչերին է հաջողվում անցնել

Ինտելեկտն առաջին հերթին հիմք է հանդիսանում նպատակադրման, ռեսուրսների պլանավորման և նպատակներն իրականացնելու ռազմավարությունների մշակման համար: Ենթադրվում է, որ ինտելեկտի նախանշաններ ունեն նաև կենդանիները:

Կենդանիների ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվում է գիտության համեմատաբար նոր ոլորտ` կոգնիտիվ էթիոլոգիան:Մարդու ինտելեկտի զարգացումը նրան առանձնացրեց կենդանիներից և հիմք դրեց հասարակության զարգացմանը: Ինտելեկտուալ անվանում են այն անձին, ով ունի զարգացած ինտելեկտ և վերլուծական միտք:

Որպես կանոն` ինտելեկտը գործարկվում է այլ կարողությունների, մասնավորապես` ճանաչելու, սովորելու, տրամաբանված մտածելու, տեղեկատվության համակարգման և վերլուծության, կապեր, օրինաչափություններ և տարբերություններ գտնելու և այլ կարողությունների օգնությամբ: Ինտելեկտի առկայության մասին կարելի է խոսել միայն այդ բոլոր կարողությունների զարգացվածության դեպքում. նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն չի ձևավորում ինտելեկտը:

 

Spread the love
  •   
  •   
  •