«Դու էն երեխու նամակները կարդացե՞լ ես». ցուցարարը` Հայկ Սարգսյանին

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը հորդորում է բացել ճանապարհները և երթով շարժվել դեպի Էջմիածին: Նա նշեց, որ պետք է քննարկել հարցն ու հասկանալ, թե ինչ լուծումներ կան: Սարգսյանն ասաց, որ «ինքը սադրանք է տեսնում»:

«Մենք ձեզնից մի բան ենք խնդրում՝ հանցագործին փակել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ու վանկարկեց. «Մանվել, տուշոնկա»:

Հայկ Սարգսյանն ասաց. «Ուզում եք մի քանի հոգով դատավճիռ կայացնել», այնինչ կա դատարան: Ձեր պայքարը Մանվել Գրիգորյանի դեմ է ուղղված, բայց իրեն չի վնասում, վնասում է մեր քաղաքացիներին»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ դատավորները որոշում չեն կայացնում, «մեկ կիլոգրամ լոբի գողանամ կբռնեն կփակեն»: Պատգամավորն ասաց, որ ակցիայի մասնակիցները «սխալ բան են անում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ