Թոռներին ծեծելու գործով մեղադրյալ 57-ամյա պապը կտեղափոխվի հոգեբուժարան

Խաշթառակում թոռներին ծեծելու գործով 57-ամյա մեղադրյալը 2 օրից կտեղափոխվի հոգեբուժարան.

«Դատարանի որոշմամբ կտեղափոխվի, որպեսզի որոշվի նրա մեղսունակության հարցը, պետք է փորձաքննություն իրականացվի»,- ասել է մեղադրյալի պաշտպանը:

Այս մասին NEWS.am-ը զրուցել է մեղադրյալի պաշտպան Արթուր Մելիքբեկյանի հետ։ Նա ասել է, որ մեղադրյալը շարունակում է իրեն առաջադրված մեղադրանքը չընդունել։

Հիշեցնենք, որ 57-ամյա մեղադրյալը տեղափոխվել հիվանդանոց՝ թունավորման ախտորոշմամբ. նա մկնդեղ էր ընդունել։

Նշենք, որ ծեծի ենթարկված երեխաների մայրը դեպքից մի քանի օր հետո մահացել է։

Դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոցում մահացել է նաեւ 6-ամյա երեխան։

Այս պահին գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 57-ամյա պապը եւ իր դուստրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ