ԹԵՍՏ. Կգտնե՞ք այս հանելուկների պատասխանները

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։

Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում: Հայաստանում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։

Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։

Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •