Ծեծկռտուք՝ ոստիկանների և էջմիածինցիների միջև

Մանել Գրիգորյանի ազատության դեմ պայքարողների ցույցը շարունակվում է, նրանք նստացույց են անում Երևան-Էջմիածին ճանապարհին։

Ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց մոտ է հրավիրում Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին։

«Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրում եմ այստեղ։ Եկեք, քանի որ այստեղ ձեր ընտրողներ են, եկեք տեր կանգնենք ձեր ընտրողներին։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, Դուք էլ եկեք, այստեղ Ձեր քաղաքի բնակիչներ են։ Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ստացել են մեր քվեն»,- հայտարարեց Ջիվան Աբրահամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ