Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Հին հայերենը, որ լեզվաբանության մեջ հայտնի է գրաբար անունով, ձևավորվել է Տուրուբերանի, Բարձր Հայքի ու Այրարատի խոսվածքների հիման վրա։ Ընդգրկում է 5-11-րդ դարերն ընկած ժամանակաշրջանը։ Սակայն գրաբարը խոսակցական լեզու է եղել մոտավորապես մինչև 9-րդ դարը։

Միջին հայերենը ոչ միայն այդ ժամանակաշրջանի գրական լեզուն է, այլև ժողովրդի խոսակցական լեզուն։ Իբրև գրական լեզու՝ միջին հայերենը նորմավորված չի եղել, չի ունեցել կայունացած որոշակի նորմա և հանդես է եկել գրական տարբերակներով։

Այդ դարերում Հայաստանում ու հայկական գաղթօջախներում գործում էին միջին հայերենի մի քանի տարբերակներ, որոնցից մեկն էլ կիլիկյան հայերենն էր՝ Կիլիկիայի հայկական պետականության պաշտոնական լեզուն։ Կիլիկիայի հայկական թագավորության վերացումը (16-րդ դար), ըստ երևույթին, սկիզբ դարձավ միջին հայերենի անկման և աշխարհաբարի՝ հայերենի նոր որակի ձևավորման[3]։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •