Ծառուկյանի անձնագրի պատճեն՝ գործակալների տվյալների մեջ ․ ինչ մանրամասներ են հայտնում ԲՀԿ-ից

ԱԱԾ-ն երկրում «վհուկների որս» չպետք է իրականացնի, այլ արտաքին մարտահրավերներով զբաղվի։ Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Խոսելով ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակման մասին, որտեղ նշված է, որ գործակալների փաստաթղթերի մեջ գտնվել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը՝ Տոնոյանն ասաց.

«Եթե շահագրգիռ կողմեր կան՝ կարող էին գտնել Գագիկ Ծառուկյանի անձնագիրը և զետեղել գործակալների փաստաթղթի մեջ»։ Պատգամավորը շեշտեց, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս հարցերով և պարզի՝ որքանով են դրանք արժանահավատ, ոչ թե գաղտնալսումներ իրականացնի։

Տոնոյանի խոսքով՝ ԱԱԾ-ն կարծես բնակվելուց լինի իր հեռախոսի մեջ. ինքը բազմիցս զգացել է, որ իրեն գաղտնալսում են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ