Իրենց քաղաքական գործիչ համարողները, որոնք սպասարկում են այլ երկրի շահեր՝ դավաճաններ են։
Այսօր խորհրդարանում Factor.am-ի հետ զրույցում այս հայտարարությունն արեց իշխող ուժի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն՝ անդրադառնալով նախօրեին հայկական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակմանը, որտեղ նշվում էր Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպության կողմից արված նոր, աղմկահարույց բացահայտման մասին, թե ովքեր են Հայաստանում գտնվող այն հայ գործիչները, որոնք գործում են որպես Ռուսաստանի գործակալներ։
Նշված էին անգամ այդ անձանց ծածկանունները։ «Մեր իշխանությունը չեզոքացնելու է բոլոր նրանց, ովքեր սպասարկում են այլ երկրի շահեր։ Քաղաքական կյանքից պետք է դուրս շպրտել այդ մարդկանց»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում: