Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ NEWS.am-ին այդ տեղեկությունը դատավորի աշխատակազմից հաստատեցին։

Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ, որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ փաստաբանական թիմը վաղվա դատական նիստին ներկայանալու մասին արդեն ծանուցվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ