Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողները շարունակում են ճանապարհը փակ պահել։ Նրանց մոտեցավ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը և հորդորեց բացել ճանապարհը՝ նկատելով, որ այս կերպ խնդիր չի լուծվում։

«Ճանապարհը փակելով՝ հարց չի լուծվում։ Մենք այս 100 հոգով 10-20 հազար հոգու համար խնդիր ենք առաջացնում, մարդիկ կան՝ շտապում են, տեղ են գնում և այլն, բայց մենք խանգարում ենք նրանց։

Հասկանում եմ ձեր վրդովմունքը, սակայն հարցն այս կերպ չի լուծվում, դատարանն է լուծելու խնդիրը»,- ասաց գնդապետը։

 

Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն էլ արձագանքեց․ «Պարո´ն գնդապետ, Մանվել Գրիգորյանը գտնվում է վտանգի մեջ, տարեք նրան ոստիկանական բաժանմունք ու ապահովեք նրա անվտանգությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռևս սպասում են Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ