Մահացած ծննդկանի երեխան դուրս գրվեց հիվանդանոցից

Օրեր առաջ «Շենգավիթի» ԲԿ-ում մահացած Սեդա Ասատրյանի փոքրիկին դուրս են գրում հիվանդանոցից:

Լրագրողների հետ զրույցում Սեդայի ամուսնու ընկերը Հովհաննես Հարությունյանը, ով նաև մահացողի քավորն է, ինչպես նաև հարսանիքի քավորն է, խոսելով իրենց հետագա քայլերի մասին, ասաց, որ արդար քննություն են ակնկալում. «Բոլորս էլ գիտենք «Շենգավիթի» ԲԿ-ի կապերը, փողի չափերը: Բոլորս էլ ամեն ինչ հասկանում ենք, գիտենք, թե ինչքան մահացության դեպքեր են եղել ու անցել, սակայն հույս ունենք, որ սա չի անցնի, սա այն դեպքը չէ, որ անցնի»:

Հովհաննեսի խոսքերով, իրենք իմացել են, որ բժիշկը լավն է, սակայն դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ անցնի ու գնա, եթե նրա սխալի արդյունքում մարդ է մահացել. «Եթե գիտես, որ նա մի անգամ մահից հազիվ է պրծել, քանի որ անտիբյոտիկի խնդիր ունի, դու այդ մարդուն ընդունում ես իր մոտ, եթե գիտես այդ խնդիրը, լավ բժիշկ ես, եթե գիտես, որ անտիբյոտիկ ես սրսկելու կեսարյան հատման ժամանակ, ինչու մի օր շուտ այդ մարդուն չես կանչում հասկանալու, թե ինչպես ես փրկելու նրան, եթե խնդիր լինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ