«Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը…». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջոմ գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը
հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը: Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով:

Ամեն բան քրեական գործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության և հարցի քաղաքականացման համար:
Ժողովրդի համա՞ր, ժողովրդի հե՞տ:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Այդ տեղեկությունը դատավորի աշխատակազմից հաստատեցին։

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ, որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ փաստաբանական թիմը վաղվա դատական նիստին ներկայանալու մասին արդեն ծանուցվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ