Ըստ հավաստի տվյալների վաղը՝ սեպտեմբերի 23-ին ժամը 11։00-ին, նշանակված է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու՝ այսինքն ԱԱԾ-ի կողմից կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։
Ըստ շրջանառվող լուրերի այդ նիստի մասին պատշաճ ծանուցվել են եւ՛ Ծառուկյանը, եւ՛ նրա փաստաբանները, սակայն ամեն ինչ անում են, որ ցույց տան, թե տեղեկացված չեն։
Ակնհայտ է, որ խիստ վախեցած վիճակում են եւ ենթադրվում է, որ նրանք չեն կարողացել դատավորի վրա ազդեցության տարբերակ գտնել ու իրենց անտեղյակի տեղ դնելու զավեշտալի ճանապարհով ուզում են ժամանակ շահեն՝ մինչեւ մի որեւէ անօրինական քայլ մտածեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ժամանակ» թերթը գրել էր.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգում է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներին մասնակցել կառավարության դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերին:
«Առինջ մոլի» առևտրականների մեծ մասը վերավաճառողներ են և ոչ մի կապ չունեն մաքսազերծման հետ, սակայն Ծառուկյանն ուզում է, որ կառավարության շենքի առջև կազմակերպվող ցույցերը հնարավորինս բազմամարդ լինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: