Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը

Սեպտեմբերի 22-ին` ժամը 12։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարփոն Ս․, ծնված 1970 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1968 թ․)․ բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք։

Վարորդներին և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էլեն Թ․-ին (ծնված 1998 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն․ վերջիններս հրաժարվել են հոսպիտալացվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ