ՈՒնենք առողջացած 39.Կորոնավիրուսի քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 115-ով, ապաքինվել է ևս 39 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը կատարվել է 825 թեստավորում, որից 710-ը՝ բացասական արդյունքով։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 288-ի։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47667 է, առողջացածներինը՝ 42676, մահվան դեպքերինը՝ 938, փաստացի բուժվողներինը՝ 3765: Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 266066 թեստ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ