«Առողջապահական ոլորտի պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է»․ Արսեն Թորոսյան

Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է իր առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է:

«Բայց դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլ ամբողջ ազգաբնակչության, բայց եկեք գոնե այսօր դրա մասին չխոսենք, այսօր տոն է»,-ասաց նա:

Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի, նախարարը պատասխանեց. «Իհարկե վերադառնում եմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ եղել է արձակուրդում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ