«Հայաստանում ներսից դարպասներ բացողները շատ են»․ Արամ Մանուկյան

– Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական կառույցներում օտարերկրյա գործակալներ կան՝ իմպերիայի ձեռամբ այստեղ հայտնված:

-Այդ ինֆորմացիան ավելի շատ ուշադրության արժանացավ, քան արժեր դարձնել:

-ԱԱԾ տնօրենի հայտարարությունն ավելի շատ լրջացրեց:

-Այսօր կա՞ ինֆորմացիա, որը փակ է որևէ երկրի համար: Այսօրվա տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս:

-Այո՛, բայց երբ քո երկրի քաղաքացին է ծառայում օտարներին…

-Դա շատ վատ է, Վանեցյանը այդ նույն ուժին չէ՞ր ծառայում, այսօր նրա թիմում ովքե՞ր են, կամ այսքան ժամանակ ինչո՞ւ չէինք զարմանում, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալները Ռուսաստանի քաղաքացի են… Դա հազարապատիկ ավելի վտանգավոր է, քան ագենտուրան Հայաստանում: Այն դեպքում, երբ քո բանակի կամ ուժային կառույցների ղեկավարներն են ուրիշ երկրի քաղաքացի, այս սա է շատ վտանգավոր, թե չէ ագենտուրա միշտ էլ կա:

-Երկրի ներսում դիսկուրս է ծավալվել այն մասին, որ այլ երկրների գործակալները մեր իշխանության մաս են կազմում: Ձեր ձեռքո՞վ է փոխանցվել, դա ժառանգությո՞ւն է նախկին իշխանություններից:

-Չէ, մեր ժամանակ դա բաց էր արվում, օրինակ՝ պատգամավոր Աղասի Արշակյանը Իվանովի և այլ պատգամավորների հետ միացավ, ստորագրահավաք կազմակերպեցին՝ Ռուսաստանին ու Բելառուսին միանալու և միասնական երկիր ստեղծելու համար: Հայաստանում միշտ էլ կգտնվեն դարպասները ներսից բացողներ: Բայց այնպես չէ, որ Ռուսաստանը ԱՄՆ-ում գործակալներ չունի կամ Ռուսաստանն Ամերիկայում գործակալներ չունի: Փոքր երկրի դեպքում պետք է բաց քաղաքականությունը հնարավորինս դառնա գործելաոճ, չես կարող անել այնպիսի բաներ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Իրանը չիմանան այդ մասին, բայց նույն կերպ էլ մենք կարող ենք իմանալ՝ ինչ պրոցեսներ են ընթանում Ադրբեջանում, Ռուսաստանում կամ Իրանում: Երկրի ղեկավարությունը պետք է լինի ուժեղ, ունենա թափանցիկ գործելաոճ՝ բաց պետք է խաղալ, ոչ թե թաքուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ