Ղազախստանի մայրաքաղաքում շենքերից մեկը լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ   Ղազախստանի մայրաքաղաքում շենքերից մեկը լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը:

Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շենքերից մեկը լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով

Posted by Taron Chakhoyan on Monday, 21 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ