Նախկին իշխանությունները սրիկայաբար են վարվել՝ Ալիևին մեսիջներ են ուղարկել, և նա սխալ հաշվարկներ է արել

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

Կարճ պատասխանեմ, մասնավորապես՝ նրանց, ովքեր նախկին իշխանությունն են ներկայացնում։ Եթե նրանք գտնում են, որ այժմ Հայաստանի միջպետական, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ, ապա այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Հանրապետությունը վիզները չեն ծռում։ Միգուցե, դա այս պահին դուր չի գալիս ոմանց, բայց, միևնույն է, դա է ինքնիշխանությունը, դա է պետականությունը։ Իսկ ավելի ընդհանրական, այսպես ասեմ, Հայաստանում շատ լուրջ բան է փոխվել։

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ՀՀ ղեկավարն ընտրված է ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից, հետևաբար՝ ինքը արտաքին լեգիտիմության կարիք չունի։ Նախկին ղեկավարները, կոպիտ ասած, սեփական լեգիտիմությունը ստեղծել են արտաքին գործոններով, արտաքին ուժերի հաշվին, ինչը չի անում Նիկոլ Փաշինյանը։

Դա կարող է դուր չգալ այն արտաքին դերակատարներին, որոնք սովոր էին կախվածության մեջ պահել ՀՀ ղեկավարներին և նրանցից կորզել ցանկալի որոշումներ, այս պահին դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինչից էլ դժգոհ լինենք կամ որքան էլ գոհ չլինենք հետհեղափոխական բարեփոխումների տեմպերից, մի բան ակնհայտ է՝ ՀՀ իշխանություններն արտաքին լեգիտիմության հույսին չեն, ինչպես եղել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ