Մառոզ Մարգոյի և Խաչատուրովի ջերմ հանդիպումը Եռաբլուրում

«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ, չեմ խոսում». այսօր «Եռաբլուր» պանթեոնում արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չի ներկայանում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ