«Հակառակ դեպքում այս կես անկախությունն էլ կկորցնենք». Աիդա Ներսիսյան

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ 29 տարի առաջ այս օրը մենք «ԱՅՈ» ասացինք մեր Անկախությանը, թվաց, թե մնացածը մեզնից կախված չէ:

Իրականում Անկախությունը պատասխանատվություն է պատմության, գալիք սերունդների առաջ: Թե ինչքանով է մեզնից յուրաքանյուրն իր մեջ կրում այդ պատասխանատվությունը՝ կախված է երկրի ապագան, նրա ճակատագիրը:

Կհամախմբվե՞նք, մի կողմ կդնե՞նք մեր անհատական կամ կուսակցական հաշիվները, կդառնա՞նք բռունցք՝ կունենանք համայն հայության Հայրենիք՝ Արցախի հետ միաձույլ:
Հակառակ դեպքում այս կես անկախությունն էլ կկորցնենք:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ»:

Երբ 29 տարի առաջ այս օրը մենք ԱՅՈ ասացինք մեր Անկախությանը, թվաց թե մնացածը մեզանից կախված չէ: Իրականում Անկախությունը…

Posted by Աիդա Ներսիսյան on Monday, 21 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ