Վահան Բաբայանը ակնհայտ ստախոսությամբ է զբաղված

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եվ այս ամեն ֆոնին հայտնվում է մեկը, ով չգիտես ինչու որոշում է, նույնիսկ այս օրով սուտ տեղեկություն տարածել։

Վահան Բաբայանը շտապեց լուսանկար հրապարակել և հայտնել, որ անմար կրակը մարել է, երբ Փաշինյանը մոտեցել է։

Քիչ անց Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հերքող լուսանկար հրապարակեց և տեղեկացրեց, որ տարածվող լուրը սուտ է։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Հաղթանակ զբոսայգու անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակին։Լուսանկարը՝ տեսողական խնդիրներ չունեցող, բայց կրակը չնկատողների համար։

Posted by Taron Chakhoyan on Monday, 21 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ