«Ծախել են Ղարաբաղը․ հայտնի շրջանակների միջոցով տեղեկատվական պատերազմ է ընթանում»․ վարչապետ Փաշինյան

Գաղափարական հենքը, որը դրված է ռազմավարության հիմքում, ներառում է ազգային արժեքները և ազգային նպատակները:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ներկայացնելով մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:Ազգային մեգանպատակների թվում վարչապետն առանձնացրեց պաշտպանված Հայաստան ունենալը:

«Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է, օրինակ՝ կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան:

21-րդ դարում չպետք է անտեսենք տեղեկատվական անվտանգությունը: Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ