Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում

Անկախության օրվա առթիվ Հայաստանի օդուժն այսօր տոնական թռիչք է կազմակերպել Երևանի երկնքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Facebook–ի իր էջում հրապարակել է կործանիչների թռիչքի տեսանյութը։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ