ՀՀ-ն տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մшհվшն մասին․ ՊՆ

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում «հայկական գնդակից» հակառակորդի սպանվածի մասին։

Այս մասին  հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը», – մասնավորապես ասել է մամուլի խոսնակը։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի (Տավուշ) ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ