Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։

«Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Այս շքեղ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ։

Բացի այդ, արձանի վրա լուսային շոուի միջոցով ցուցադրվել են նաև հայերեն տառերը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ