Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով, ապաքինվել է ևս 29 մարդ։ Արձանագրվել է մահվան 6 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 1633 թեստավորում, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 287։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47552 է, առողջացածներինը՝ 42637, մահվան դեպքերինը՝ 936, փաստացի բուժվողներինը՝ 3692: Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 265241 թեստ: