«Մահվան ճանապարհը». աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը

Հյուսիսային Յունգասի ճանապարհը, որը ստացել է մահվան կամ ճակատա-գրական ճանապարհ անունները, գտնվում է Բոլիվիայում և միմյանց է կապում Լա-Պաս և Յունգաս քաղաքները: Այն 56 կմ երկարությամբ, 1200-4650 մ բարձրությամբ յուրօրինակ մի ճանապարհ է, որը 1995 թթ. Միջամերիկայն զարգացման բանկն անվանակոչեց «աշխարհի ամենավտանգավոր ճանապարհ»` դրանով իսկ գրավելով շուրջ 25000 արկածախնդիր զբոսաշրջիկների։2006-ին մի գործակալություն հայտնեց, որ այդ ընթացքում ճանապարհին մահացել է շուրջ 300 զբոսաշրջիկ:

Պետք է նշել նաև, որ այն շատ քիչ ճանապարհներից է, որ կապում է Ամազոնի անտառները Բոլիվիայի, իսկ ավելի կոնկրետ` մայրաքաղաք Յունգասի հետ: Միակողմանի երթևեկն այստեղ ավելի է բարդանում անձրևային սեզոնի ժամանակ, երբ մառախուղի պատճառով նվազում է տեսանելիությունը, և մեծանում է քարաթափման ու սայթաքելու վտանգը, քանի որ ճանապարհը պատնեշներ չունի:

Կառուցված լինելով 1930-ական թվականներին` բոլիվիա-պարագվայական պատերազմի տարիներին, Պարագվայի գերիների կողմից` արդիականացվել է մոտ 20 տարի` ավարտին հասնելով 2006 թվականին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ