Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
ՀՀ Անկախության տոնի առթիվ Հայոց եռագույնով պատված հեռուստաաշտարակն ու գիշերային հիասքանչ Թբիլիսին։
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի նիստում:
ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:
Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Նշենք, որ այս տարի Անկախության 29-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունները օնլայն տարբերակով են անցկացվելու:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆՎրաստանում🇬🇪 ՀՀ🇦🇲 դեսպանության նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։—ბედნიერ დღესასწაულს, სომხეთოსომხეთის რესპუბლიკის საელჩოს ინიციატივით, ზედიზედ მესამე წელს, თბილისის სატელევიზიო ანძა განათდა სომხეთის რესპუბლიკის სახელმწიფო დროშის ფერებით.—С ПРАЗДНИКОМ ТЕБЯ, АРМЕНИЯПо инициативе Посольства РА в Грузии, уже третий год подряд, тбилисская телебашня осветилась цветами государственного флага Республики Армения.—HAPPY INDEPENDENCE DAY, ARMENIA!!!On the initiative of the Embassy of the Republic of Armenia to Georgia, for the third year in a row, the Tbilisi TV tower was illuminated with the colors of the state flag of the Republic of Armenia.
Posted by Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia on Sunday, 20 September 2020