Թաիլանդում Խաուա ազգային պարկի աշխատակիցները մտադիր են զբոսաշրջիկներին փոստով ուղարկել աղբը, որը նրանք թողել են իրենց տարածքում։ Այգին այցելելուց առաջ մարդիկ կնշեն իրենց տվյալները։ Այդպես աղբ թափողներին ավելի հեշտ կլինի գտնել, հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Վարավութ Սիլպա-արչան, հաղորդում է BBC-ն:
Աղտոտողներին հետևելու են տեսախցիկները, այնուհետև աշխատակիցները հավաքելու են նրանց աղբը, այդ թվում ՝ ապրանքների մնացորդները, և ծանրոցով ուղարկելու են զբոսաշրջիկների տուն։
Առաջին ծանրոցն արդեն պատրաստ է առաքման․ «Դուք մոռացել եք դա Խաուայ ազգային պարկում»:
Վարավութ Սիլպա-արչան նաև հայտնել է, որ այգում աղբ թափելու համար կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, խախտողին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Խաուայը Թաիլանդում երկրորդ ամենամեծ այգին է, զբաղեցնում է 2168 կմ²։ Այդ տարածքում բնակվում է թռչունների 320 տեսակ և կաթնասունների 67 տեսակ, ներառյալ փղերը, արջերը, վագրերը, վայրի խոզերը:
Մարդկանց թողած աղբը կարող է լրջորեն վնասել կենդանիներին։